Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Կաթվածի գարնանային չորրորդ դպրոց. erebunimed.com

Կաթվածի գարնանային չորրորդ դպրոց. erebunimed.com

Կաթվածի բուժման հիմնահարցերը կրկին օրակարգում են:

Հերթական անգամ ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Կաթվածի հայկական ասոցիացիայի հետ համատեղ, Կաթվածի եվրոպական ասոցիացիայի (ESO) հովանու ներքո կազմակերպել էր Կաթվածի գարնանային հերթական չորրորդ դպրոցը։

Այս անգամ քննարկման թեման՝ հեմոռագիկ կաթվածն էր: Ուշադրության կենտրոնում էին հեմոռագիկ կաթվածի ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման արդիական հարցերը:

Կաթվածի գարնանային դպրոցին միացել էին հանրապետության առաջատար բժշկական կենտրոնների մի քանի տասնյակ բժիշկներ՝ նյարդաբաններ, նյարդավիրաբույժներ, ռեանիմատոլոգներ, սրտաբաններ և ռադիոլոգներ։ Նյարդաբաններն իրենց գործընկերներին են ներկայացրել հեմոռագիկ կաթվածների ախտորոշման և բուժման առաջատար երկրների նորագույն մոտեցումները:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Նունե Եղիազարյանն էլ ներկայացրել է կաթվածի բուժման իրենց հաջողված փորձը, բարդ դեպքերը:

Մասնագետները Կաթվածի գարնանային չորրորդ դպրոցի շրջանակում կազմակերպված հավաքի ավարտին քննարկել են Առողջապահության ազգային ինստիտուտի, Կաթվածի հայկական և եվրոպական ասոցիացիաների համագործակցության հեռանկարները և առաջիկա անելիքները:

Կաթվածի գարնանային չորրորդ դպրոցի անցկացման վայրը խորհրդանշական է. Լոռու մարզի Դսեղ գյուղը:

Լոռու մարզը ևս ներգրավվել է կաթվածի բուժման պետական ծրագում: Կաթվածով հիվանդներն այլևս Երևան հասնելու կարիք չունեն: Վանաձորի բժշկական կենտրոնում նրանք որակյալ բուժում են ստանում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 1-ից «Էրեբունի» բժշկական կենտրոնում մեկնարկել է Կաթվածի բուժման պետական ծրագիրը:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ